01.02.2022
Սոցիալական հոլովակ
«ԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ՊԼԱՍՏԻԿ ԹԱՓՈՆՆԵՐԻ» սոցիալական տեսահոլովակը նկարահանվել է Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպության (JICA) ֆինանսավորմամբ՝ Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։
Տեսահոլովակի նպատակն է իրազեկել հասարակությանը 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի վերաբերյալ։