04.03.2022
Միջազգային հարաբերություններ
Քենիայի Հանրապետություն գործուղման շրջանակում շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հանդիպել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն պարոն Բրունո Պոզզիի և Հանրային գործընկերության և ռեսուրսների մոբիլիզացիայի ղեկավար տիկին Քեթի Աուտերի հետ՝ քննարկելու շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության առաջնահերթությունները, առաջիկա երկու տարվա անելիքների ճանապարհային քարտեզն ու առկա խնդիրների լուծման եղանակները։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել՝
- Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը և դրան ուղղված ծրագրերին,
- Ջրային ռեսուրսների աղտոտվածության խնդրին,
- Թափոնների կայուն կառավարման և առավել մաքուր արտադրությունների խթանման հիմնահարցին,
- Ինչպես նաև՝ «ավելի կանաչ» գործելակարգերի առաջընթացի և հմտությունների զարգացման հնարավորություններին։
Կաղմերը պայմանավորվել են գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ օր առաջ ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու համար։