17.05.2024
                        Հրավիրում ենք միասին տոնելու «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանային գիշեր» միջոցառումները
                                                
                                                Հայաստանի բնության պետական թանգարան բոլորին հրավիրում է միասին տոնելու «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումները, որոնք տեղի կունենան մայիսի 18-ին։
Մայիսի 18-ին թանգարանն անվճար սկզբունքով բաց կլինի բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին՝ 11:00-24:00-ն:
Ի՞նչ միջոցառումներ են սպասվում Հայաստանի բնության պետական թանգարանում. 
 -11:00-24:00 - հիմնական ցուցադրություն
-16:00-24:00 - «Մարդ-բնություն ներդաշնակությունը» խորագիրը կրող ցուցահանդես:
Դարձի՛ր թանգարանային ամենասպասված օրվա մի մասնիկը:
Սիրով սպասում ենք:
Հասցե` Տիգրան Մեծի 34
                      
                      
                                        