20.04.2022
                        «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հերթական աշխատանքային քննարկում
                                                
                                                Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հերթական աշխատանքային քննարկումը։
Քննարկմանը մասնակցել են ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նախկին քննարկումների ընթացքում բարձրաձայնված հարցերին։
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ խնդրել է գործընկերներին լինել ակտիվ և նախաձեռնող, որպեսզի օրենքի նախագծի վերջնարդյունքը բավարարի շահագրգիռ բոլոր կողմերին և լուծում տա առկա խնդիրներին։
 
                       
                       
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                        








