25.04.2022
Իրազեկման պաստառներ են տեղադրվել...
Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը նվազեցնելու և ջրային էկոհամակարգերում պլաստիկով աղտոտվածության նվազեցմանն ուղղված իրազեկման պաստառներ են տեղադրվել Երևանի բոլոր՝ 12 վարչական շրջաններում, Երևանից դեպի մարզեր տանող 4 ճանապարհահատվածներում և Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում։
Պաստառների տպագրությունն իրականացվել է Սևանա լճի պահպանությանն ուղղված միջոցառումների շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «ԷԿՈսերվ» ծրագրի համագործակցությամբ։