ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.05.2022
Կարգավորումներ օրենսգրքում

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական hանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել են նաև «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում Կառավարության առաջարկած փոփոխությունները: Կարգավորումները մանրամասնել է Շրջակա միջավայրի նախարաի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: 
Շրջակա միջավայրի նախարարությանը կվերապահվի լիազորություն` բնապահպանական աղետների ժամանակ հաստատելու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները:
Նախագիծը  լիագումար նիստերի դահլիճում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացության են արժանացել Կառավարության հեղինակած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերը: