Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Հանուն Մարդկային Կայուն Զարգացման ՀԿ-ի համատեղ ջանքերով սեպտեմբերի 17-19-ը Գյումրիում կազմակերպվել էր «ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն» խորագիրը կրող եռօրյա դասընըթաց:
Դասընթացը նվիրված էր ՀՀ էներգետիկ համակարգի հիմախնդիրներին և լուծման հնարավոր ուղիներին: Դիտարկվել են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնահարցերը, ՀՀ ռազմավարական ծրագրերը և զարգացումների հավանական սցենարները: Ծրագիրը բաղկացած էր տեսական և գործնական բաժիններից, ինչպես նաև՝ ոլորտային օբյեկտներ այցելություններից: Դասընթացը վարում էին ոլորտի մասնագետներ՝ «ԷԿՈՌԱԴԱՐ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և Կենսաբազմազանության և քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Վահագն Սարգսյանը, «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանը և Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանը։ Ծրագրին մասնակցում էին Շիրակի մարզի ՏԻՄ ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, ուսանողներ և բիզնես սեկտորի ներկայացուցիչներ։