ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.10.2021
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա առթիվ շրջայց ԱՊՀ անդամ երկրների դեսպանների համար

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա՝ սեպտեմբերի 13-ի առթիվ մեկ ամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 13-ին Շրջակա միջավայրի նախարարությունն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների համար նախաձեռնել էր գիտաճանաչողական այց «Սևան» ազգային պարկ»  ՊՈԱԿ։ Դեսպաններին ուղեկցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։
Դեսպաններն այցելել են Նորաշենի արգելոցին հարակից տարածք և Արտանիշի շրջակայքում գտնվող լճակ, իրականացրել ջրային թռչունների և էնդեմիկ բույսերի դիտարկում։