ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.04.2022
Անտառվերականգնման և անտառհիմնման ծրագրեր՝ Լոռիում և Սյունիքում․ ութամյա ծրագիրը ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալական ու տնտեսական արդյունքներ կունենա

Նոր աշխատատեղեր Լոռիում և Սյունիքում՝ անտառվերականգնման ծրագրերով։
Ավելի քան 6300 հեկտար տարածքների վրա իրականացվելու են անտառվերականգնման և անտառհիմնման աշխատանքներ, դրանց մի մասը՝ համայնքային հողերում, իսկ զգալի մասը՝ անտառային հողերում:
Ծրագիրը կիրականացվի Կանաչ կլիմայի հիմնադրամի տրամադրած 10 և Հայաստանի Կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգի և Բնության համաշխարհային հիմնադրամի 8.7 միլիոն դոլար համաֆինանսավորմամբ: Ութամյա ծրագիրը ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալական ու տնտեսական արդյունքներ է ունենալու: