Դեկտեմբերի 25-26-ին առգրավվել է 840 հատ սիգ
2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 15-ը սիգ տեսակի ձկան որսն արգելված է՝ ձվադրման ժամանակահատվածում Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է միջոցառումների ծրագիր։
Համաձայն միջոցառումների պլանի դեկտեմբերի 25-26-ին Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի, , ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների համատեղ խստացված վերահսկողական շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր՝ 840 հատ սիգ տեսակի ձուկ:
Առգրավված ձուկը հանձնվել է Պաշտպանության նախարարության զորամասեր և «Սևան հոգեկան առողջության կենտրոն» ՊՈԱԿ։
Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի որս կատարած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։