ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ` https://www.e-gov.am/decrees/item/24940/:
Ներկայացնելով Տիգրան Գաբրիելյանին, նախարարը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պետական համակարգում նրա երկարարմյա աշխատանքային փորձը և գիտելիքները կծառայեն նախարարության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծմանը։
Շնորհակալություն հայտնելով վստահության համար, պարոն Գաբրիելյանը խոստացել է կարճ ժամանակում ծանոթանալ աշխատակազմի և ոլորտներում իրականացվող ծրագրերի հետ և պատրաստակամություն է հայտնել իր փորձը ծառայեցնել շրջակա միջավայրի ոլորտում բարեփոխումների կյանքի կոչմանը։
Տիգրան Գաբրիելյանին վստահված է համակարգել Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի, Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման, Ջրային ռեսուրսների կառավարման, Կենսառեսուրսների կառավարման վարչությունների, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքները։