ՀՀ Տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում  «Մայ Ֆորեսթ Արմենիա» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ:
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Արամ Սահակյանը և ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արման Ավագյանը:
Հանդիպման նպատակն էր՝ ուղիներ գտնել օժանդակելու Հայաստանում նոր անտառային ծածկույթի ստեղծմանը:
Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է  ձեռք բերվել  հաջորդ հանդիպումը կազմակերպել Շրջակա միջավայի նախարարությունում՝ արդեն ավելի մանրամասն քննարկելու և կազմակերպելու հետագա անելիքները: 
 
 
                                         
                       
                                         
                                         
                                         
                                         
                                        



