ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.09.2022
Խոտածածկ տարածքներն այրելու հետևանքով տուժում է բուսական ու կենդանական աշխարհը

Հարգելի քաղաքացիներ,
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ։
Եվս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ նման գործելաոճից և հիշեցնում․
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:
Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ) չափով: