18.04.2023
Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում շարունակվում են դպրոցականների հետ իրականացվող միջոցառումները
Էկոկրթության մակարդակի բարձրացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում շարունակվում են դպրոցականների հետ իրականացվող միջոցառումները։
Հերթական էկոդաս-քննարկումը կայացել է Հայաստանի բնության պետական թանգարանում:
Քննարկման թեման էր Կարմիր գիրքը, անհետացման եզրին գտնվող բույսերը և կենդանիները, դրանց պահպանությանը:
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը պատասխանել է երեխաների հարցերին, խոսել յուրաքանչյուր խնդրի և դրա լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներից։
Միջոցառման մասնակից երեխաների համար շրջայց կազմակերպվել Հայաստանի բնության պետական թանգարանում: