ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.10.2021
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմին և մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներին

Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ստորաբաժանումների աշխատանքների ամփոփման շրջանակում այս անգամ նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմին և մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներին։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ. Ազիզյանն ամփոփ զեկույցի տեսքով ներկայացրել է վերջին ամիսների աշխատանքների արդյունքներն ու ընթացիկ աշխատանքները։
Այս ձևաչափով հանդիպումներն օգնում են վերլուծել անցած շրջափուլում կատարված աշխատանքները, մատնանշել առաջիկա անելիքները և ոլորտում արդյունավետութան նոր նշաձողեր սահմանել։
 ՊՈԱԿ-ի տնօրենը ներկայացրել է հիդրոօդերևութաբանական տարրերի և Շրջակա միջավայրի բաղադրիչների վերջին ամիսների մոնիթորինգի տվյալները։
Առանձնակի անդրադարձ է կատարվել մակերևութային ջրերի և անտառների մոնիթորինգային տվյալներին։ Անտառային մոնիթորինգի տվյալները գոհացնող չեն. այստեղ պետական վերահսկողական ինստիտուտների փոխգործակցության մեծ բաց կա։ 
Նախարարը խիստ կարիք է տեսնում պետական ինստիտուտների կենսունակությունը բարձրացնելու։ Կատարված աշխատանքների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գործելաոճը վերանայելու ու փոփոխությունների ենթարկելու կարիք կա։
Քննարկվել են նաև մի շարք աշխատանքային ընթացիկ հարցեր, տրվել են հանձնարարականներ։