Խորհրդակցությունը միտված էր «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ընթացիկ աշխատանքներին, գույքագրած խնդիրների վերհանմանը և առաջիկա անելիքների քննարկմանը։
Նախարարը գործընկերներին ներկայացրել է, որ շուտով ՊՈԱԿ-ը կունենա գիտության գծով նոր փոխտնօրեն, ով պատասկանատու կլինի ՊՈԱԿ-ի ենթակա ստորաբաժանումներում ու դենդրոպարկերում, մասնավորապես «Ջրվեժ» անտառպարկում գիտական բաղադրիչի լիարժեք իրացման համար։
Նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ հարկավոր է կարճ ժամանակում վերադառնալ զարգացման տեսլականին հասնելու ռազմավարական քայլերին, որոնք սահմանվել էին դեռ պատերազմից առաջ։
Խոսքով հանդես է եկել ոլորտն համակարգող փոխնախարարը, ով ներկայացրել է դենդրոպարկերում գիտական և տուրիստական բաղադրիչների հզորցմանն ուղղված ծրագրերի իրականացման փուլերը և նախատեսվող քայլերը։
Զեկույցով հանդես է եկել նաև «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականութունները կատարող Ա. Հակոբյանը և ներկայացրել խնդիրները, որոնք հասցրել է գույքագրել իր պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես անդրադրաձ է կատարվել դենդրոպարկերի պատշաճ ջրամատակարարման կազմակերպման խնդրին։
Քննարվել է «Ջրվեժ» անտառպարկի տարածքում ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոնի կառուցման նախագիծը։
