ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.09.2024
ՇՄՆ «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիայի) տոմսերի նոր սակագները և արտոնությունները

Հարգելի քաղաքացիներ, ներկայացնում ենք Շրջակա միջավայրի նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիայի) տոմսերի նոր սակագները և արտոնությունները․ 
Թանգարանի մշտական ցուցադրության այցելության տոմսերի սակագներ՝ 

  • Դպրոցականներ - 500 դր.
  • Ուսանողներ - 700 դր.
  • Մեծահասակներ՝  ՀՀ քաղաքացիներ - 1000 դր., օտարերկրյա քաղաքացիներ – 2000 դր.:
  • Էքսկուրսիա հայերեն  -  3000 դր. (մինչև 20 այցելու)

Կրթական ծրագիր՝ 

  • Մեկ անձը  - 1000 դր.  (մինչև 15 այցելու)
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուները, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,  փախստականները։

Անվճար այցելության հնարավորություն ունեն՝ 

  • ուսուցիչները (մեկ խմբին ուղեկցող մեկ ուսուցիչը)
  • թանգարանների, շրջակա միջավայրի նախարարության աշխատողները, պատվավոր հյուրերը, լրագրողները, ազատամարտիկները, ժամկետային զինծառայողները, պատերազմի վետերանները, հաշմանդամները, ծնողազուրկ, մանկատան երեխաները:

Արտոնությունները գործում են անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքը ազատ է: