ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.01.2021
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ

«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները հունվարի 22-23-ին մասնակցեցին ՄԱԿ ՇՄԾ-ԳԷՀ «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի 7-րդ Ազգային զեկույցի պատրաստում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ սեմինարին:
Սեմինարի մասնակիցներին ողջունեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Սեմինարի ընթացքում ներկայացվեց`
ծրագրի նպատակը,
նախատեսված ծառայությունների իրականացման մեթոդները,
նախատեսվող խորհրդատվությունների իրականացման ձևերն ու միջոցները,
շահագրգիռ կողմերի ցանկը, նրանց ներգրավման և մասնակցության ձևերն ու միջոցները  /Արտակ Փիլոյան ա.գ.թ/,
հողային ծածկույթի փոփոխությունների դինամիկան,
հողային ծածկույթի բերքատվության դինամիկան փոփխության միտումները /Հարություն Հակոբյան/,
աղքատության միտումները,
SO2-2 խմելու ջրի մատակարարման միտումները /Յուրա Պողոսյան/,
Երաշտի և դրա հետևանքների նվազեցման միջոցառումների վերլուծություն` մարդկային խոցելի խմբերի և էկոհամակարգերի կայունության բարձրացման նպատակով /Արտակ Փիլոյան/,
հողային օրգանական ածխածնի վերգետնյա և ստորգետնյա քանակի հարաբերակցության միտումները,
առանձին կենսաբանական տեսակների բաշխման և թվաքանակի փոփոխման միտումները /Ալլա Ալեքսանյան/,
պետական ներքին ֆինանսական ռեսուրսների հոսքի փոփոխության միտումները,
համաֆինանսավորման մասով գործընկերների թվի փոփոխության միտումները,
ֆինանսավորման նորարարական աղբյուրներից, այդ թվում մասնավոր հատվախից ստացված ֆինանսական ռեսուրսները,
բնապահպանության ոլորտում 2018թ. իրականացվող միջազգային ծրագրերը /Արամ Ստեփանյան/,
սեմինարի արդյունքներն ամփոփեց «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի պաշտոնակատար Միքայել Խաչատրյանը։