Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական կրթության և դաստիարակության որակի բարելավման, հասարակության էկոլոգիական գիտակցության և մտածելակերպի կայացման և էկոլոգիական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով  Շրջակա միջավայրի նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական կրթության կազմակերպման գործընթացը։ 
Հերթական էկոկրթական միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի բնության պետական թանգարանում, որի հյուրերն էին Երևան քաղաքի «Թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախադպրոցական սաները։ 
Միջոցառմանը մասնակցում էր նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ 
Նախարարի տեղակալը թանգարանի փոքրիկ այցելուների հետ շրջել է ցուցասրահներում, ծանոթացել Հայաստանի Հանրապետության ֆլորայի և ֆաունայի ցուցադրված նմուշներին։
                                        
                      
                                        
                                        
                                        
                                        
                                        



