ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.05.2024
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվել է կենսաբազմազանության մոնիթորինգ

Ապրիլի 22-30-ն Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ- ի Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խումբը  իրականացրել է կենսաբազմազանության մոնիթորինգ, որի արդյունքում արվել է ինդիկատոր, կարմիրգրքյան և այլ թիրախային տեսակների 300-ից ավելի գրանցում ArcGIS Survey123 հավելվածով: