ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.07.2024
«Խոր Վիրապ» պետական արգելավայր

Արգելավայրն ստեղծվել է 2007 թվականին՝ ՀՀ Կառավարության հունվարի 25-ի N 975-Ն որոշմամբ, 50,28 հա տարածքում։ Գտնվում է Արարատի մարզում։
Այն ջրաճահճային տարածք է և ընդգրկված է  «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես` որպես ջրային թռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիայի միջազգային նշանակության ճահճային տարածքների ցանկում։ Կարևոր տարանցիկ տարածք է ավելի քան 100 տեսակի չվող ջրային թռչունների համար, որոնցից  30-ը բնադրող տեսակներ են: Այն բնադրավայր է նաև ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիների մի շարք տեսակների համար, օրինակ՝ սովորական ջրասամույրի, որը որպես վտանգված տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր Գրքում։ Տարաբնույթ բնական ու անթրոպոգեն երևույթների հետևանքով «Խոր Վիրապ» ջրաճահճային էկոհամակարգի գոյությունը վտանգվել էր։