04.07.2022
Կարմիր Կատար լեռ
Գտնվելով Գեղարքունիքի մարզի, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն' 3530.0մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ. տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ:
Լուսանկարում Կարմիր կատար լեռան խառնարանային լիճն է։
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ 2021 թվականին Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում։
Լուսանկարը՝ «Թռիչք» արշավական ակումբի