13.10.2021
Շրջակա միջավայրի նախարարությունը «ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ» ստեղծելու նպատակով ընդունում է հայտեր
Շրջակա միջավայրի նախարարությունը «ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ» ստեղծելու նպատակով սկսում է ոլորտի մասնագետների տվյալների բազայի թարմացման գործընթաց։
ՀՀ այն քաղաքացիները, ովքեր մասնագիտացած են հետևյալ բնագավառներում՝
Աշխարհագրություն,
- Երկրաբանություն,
- Ջրաերկրաբանություն,
- Երկրաֆիզիկա,
- Ճարտարագիտական երկրաբանություն,
- Ջրաօդերևութաբանություն,
- Շրջակա միջավայրի գիտություններ,
- Շրջակա միջավայր,
- Շրջակա միջավայրի պահպանություն,
- Կենսագործունեության անվտանգություն,
- Բնօգտագործման տնտեսագիտություն,
- Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում,
- Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ,
- Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ,
- Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում
կարող են իրենց ինքնակենսագրականները և ուղեկցող մոտիվացիոն նամակներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@env.am , վերնագիր բաժնում նշելով՝ «ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ»։
Մասնագիտական աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (011) 818 555 հեռախոսահամարով։