ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.05.2022
Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանի ջրամբարների լցվածությունը զգալիորեն բարձր է

Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանի ջրամբարների լցվածությունը զգալիորեն բարձր է
Տեղումների և ձնհալի շնորհիվ այս տարի Հայաստանի ջրամբարներում անհամեմատ ավելի շատ ջուր կլինի, քան նախորդ տարի էր: 
Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 62.8 մլն խմ-ով ավելի ջուր կա: Ախուրյան, Արփի լիճ, Ապարան, Ազատ, Մարմարիկ՝ խոշոր ջրամբարների շարքում ջրի լցվածության լավագույն ցուցանիշը Ախուրյանինն է: