Շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատներին, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներին հրավիրում ենք «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկման։
Հանրային քննարկմանը ներկա կլինեն Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը։
Հանրային քննարկումը կկայանա հուլիսի 28-ին ժամը 11:00, ՀՀ, ք. Երևան, հասցե` ՀՀ, ք. Երևան, Չարենցի 46 հասցեում գտնվող Օրհուս գրասենյակում։
Մասնակցել ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն,ազգանուն, կազմակերպության անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե։
Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 011 818 555 հեռախոսահամարով։
Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների և այլ շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցություն։