ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.02.2024
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

EU4Sevan ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» ծրագրի մաս, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից, նախատեսվում է իրականացնել Գեղարքունիք մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների որոշ բնակելի տարածքների, որոնք չունեն կենտրոնացված կոյուղու հետ միացման կետեր, կոմունալ-կենցաղային կեղտաջրերի մաքրմանն ուղղված ապակենտրոնացված լուծումների աջակցության աշխատանքներ։ 
Բոլոր հետաքրքրվող կազմակերպություններին և անձանց հրավիրվում ենք մասնակցելու վերոնշյալ հարցերի քննարկման հանդիպմանը.
2024 թվականի մարտի 1, ժամը՝ 14:30
GIZ-ի հայաստան գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 59, «Վերնիսաժ» բիզնես կենտրոն, 3-րդ հարկ)
Հաստատման և/կամ հարցերի դեպքում զանգահարել՝ +374 43 0033356