ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.08.2024
Հրավիրվում են գիտական աստիճան ունեցող փորձագետների օժանդակելու «Կլիմայի փոփոխություն և քաղաքներ» զեկույցի մշակման աշխատանքներին

Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խորհուրդը (ԿՓՓՄԽ) հրավիրում է գիտական աստիճան ունեցող փորձագետների օժանդակելու «Կլիմայի փոփոխություն և քաղաքներ» զեկույցի մշակման աշխատանքներին։
ԿՓՓՄԽ-ն փնտրում է գիտնականների, որոնք ունեն մեծ փորձ և համապատասխան ոլորտում իրականացրած աշխատություններ։ 
Փորձագետները պետք է՝ 

  1. մասնակցեն զեկույցի մշակման, վերանայման և ամփոփման աշխատանքների իրականացմանը,
  2. աշխատանքի բնույթով պայմանավորված հանդիպումներ կազմակերպեն և մասնակցեն համապատասխան հանդիպումներին։ 

Անգլերեն լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է։ 
Հետաքրքրված մասնագետները կարող են իրենց թեկնածությունները ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն մինչև 2024 թվականի սեպտեմբերի 20-ը՝ կցելով ինքնակենսագրականը հետևյալ էլ.փոստին՝ climate_change@env.am։