ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.07.2023
Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցավ «Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարը

Հուլիսի 22-ին Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցավ «Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարը, որը նվիրված էր կլիմայի փոփոխության խնդիրների հանրայնացմանը և կլիմայական օրակարգում հանրային մասնակցության կարևորությանը:
Շախմատի մրցաշարին իրենց մասնակցությունն ունեցան ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Կարեն Ղազարյանը և Արթուր Պետրոսյանը, իսկ միջազգային գրոսմայստերներ Շանթ Սարգսյանի և Տիգրան Հարությունյանի մասնակցությամբ համաժամանակյա խաղաշարին՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և աշխատակից Արմեն Դպիրյանը: 
«Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարի շրջանակում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվեց. 

  • «Կլիմայական մոնիթորինգը և կլիմայի փոփոխության գնահատումը Հայաստանում» թեմայով զեկույցը` Կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանի կողմից,
  • «Մթնոլորտային օդի մոնիթորինգը և զարգացման հեռանկարները» զեկույցը` տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի կողմից։ 

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ն իր տաղավարում ցուցադրեց անօդաչու թռչող սարքերի կիրառությունները շրջակա միջավայրի մոնիթորինգի բնագավառում, ջրի և օդի մոնիթորինգի սարքավորումները, դիտարկումների իրականացման գործընթացը, ջրաչափական պտուտակներ և այլ սարքավորումներ: