ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.10.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ընդունել է Կառստեն Ռինկեին և Մարտին Շուլցին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը այսօր ընդունել է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» հայ-գերմանական ծրագրի գործնկեր Գերմանիայի դաշնության Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի և  ծրագրի ղեկավար դոկտոր Կառստեն Ռինկեին և ծրագրի համակարգող Մարտին Շուլցին։
Հանդիպմանը մասնակցել են ծրագրի գործընկեր հայաստանյան կազմակերպությունների ղեկավար կազմը՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կոնտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակվոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը,  ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն տեղակալ, ԱՏՀ և հեռազննման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը։
Պարոն Ռինկեն է ներկայացրել SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագրի արդյունքները, մասնավորապես.
-Սևանա լճի ներկա վիճակի հիդրոդինամիկայի 1D և 2D մոդելավորման արդյունքները, որը  որպես լճի կառավարման գործիք իրականացվում է առաջին անգամ,
- Սևանա լճի սնուցող նյութերի հաշվեկշիռը՝ ազոտի և ֆոսֆորի ներհոսքի քանակը լիճ, որի հաշվարկման համար մշակվել է գործիք։  
-Արբանյակային հեռավար զոնդավորման կիրառմամբ Սևանա լճի ջրի որակի գնահատման և փաստացի դիտարկումների տվյալների հետ համադրման արդյունքները։
Դոկտոր Կառստեն Ռինկեին ներկայացրել է նաև ծրագրի շարունակման հետագա քայլերը և հիմնական ուղղությունները։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ խիստ անհրաժեշտ է շարունակել Սևանա լճի գիտահետազոտական աշխատանքները և համագործակցությունն ու լճի հիդրոդինամիկայի և էկոլոգիական մոդելավորման հիման վրա ստացված արդյունքների միջոցով ներկայացվելիք գիտահեն առաջարկները ներդնել լճի կառավարման համակարգում։ 
Նախարարի տեղակալը նաև կարևորել է ստեղծվող գործիքների կիրառմանն ուղղված գերմանական գործընկերնրի ջանքերը հայաստանյան գործընկեր կազմակերպությունների կարողությունների զարգացման հարցում, որը մեծ նշանակություն ունի ինչպես  ծրագրի հաջող ընթացքի այնպես էլ Սևանա լճի հիմնախնդիրների լուծման հարցում մասնագիտական ներուժի պատրաստման համար։