11.07.2024
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը համալրվել է էլեկտրական բեռնատար մոտոցիկլներով
Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը համալրվել է էլեկտրական բեռնատար մոտոցիկլներով:
Տեխնիկան ծառայելու է ՊՈԱԿ-ի Հրազդանի և Սիսիանի անտառտնտեսություն մասնաճյուղերի ջերմոցային տնտեսությունների աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելուն։
Էլեկտրական բեռնատար մոտոցիկլները լավագույն լուծումն են ջերմոցային տնտեսությունում. դրանց կիրառումը կարող է զգալի առավելություններ ապահովել անտառտնտեսության աշխատանքների կազմակերպման արդյունավետության և բնապահպանական կայունության բարձրացման համար, ինչպես նաև նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։