Մայիսի 14-ին ՄԱԶԾ-ԿԿՀ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի կունենա «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով էքսպո-ֆորում:
Միջոցառման նպատակն է հանրային և մասնավոր ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել Հայաստանում կլիմայի փոփոխության առկա և հնարավոր ազդեցությունները, դրանց ուղղված հարմարվողականության միջոցառումներն ու հասանելի լուծումները:
Միջոցառման ընթացքում թիրախային ոլորտների փորձագետների և համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենան թեմատիկ պանելային քննարկումներ՝ վեց հիմնական թեմաների շուրջ.
Գյուղատնտեսություն և պարենային անվտանգություն
Բնակավայրերի զարգացում, կլիմայական ռիսկերի նվազեցում
Ֆինանսավորում, ներդրումներ և ապահովագրություն
Բնության վրա հիմնված լուծումներ
Կայուն տնտեսություն և տուրիզմի զարգացում
Ջրային ռեսուրսներ, ջուրը էներգետիկայի և մարդու առողջության ոլորտներում
Թեմատիկ քննարկումներին կարող եք հետևել առցանց` ժամը 13:00 - 17:30 միանալով հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/events/895269314371895/