20.04.2021
Ապրիլի 25-ի համապետական ծառատունկին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում ակտիվ ընթանում են մաքրման աշխատանքներ
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Գոշ տեղամաս» մասնաճյուղի աշխատակիցները Դիլիջանի համայնքապետարանի հետ համատեղ մասնաճյուղի տարածքում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի համապետական ծառատունկին Տավուշի մարզում նախատեսվում է տնկել 6000 ծառ։
«Արփի լիճ» ազգային պարկի «Արևմտյան» տեղամասում ևս ձնհալից հետո իրականացվել են տարածքների մաքրման աշխատանքներ: