Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ֆրանսիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն հանդիպել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Փարիզի գլխամասային գրասենյակի պաշտոնյաների հետ:
Մասնավորապես, տեղի են ունեցել հանդիպումներ և քննարկումներ ՏՀԶԿ ջրային ոլորտի կառավարման ծրագրերի ղեկավարի և առաջատար փորձագետների հետ` ջրային ոլորտի ռազմավարության, ֆինանսական և տնտեսական կայուն մեխանիզմների ապահովման միջազգային լավագույն փորձի և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունների վերաբերյալ:
Այցելության շրջանակներում Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական և տնտեսական հանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկվել են ջրային ոլորտում անդրսահմանային հիմնախնդիրները և Հայաստանի արձանագրած հաջողությունները:
Անդրադարձ է կատարվել 2023 թ. մարտին Նյու Յորքում պլանավորվող ջրային գագաթնաժողովին, ներառյալ` Հայաստանի մասնակցության վերաբերյալ հարցերին:
