ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.06.2022
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային քաղաքականության վարչություն

Վարչության պետ՝ Արթուր Պետրոսյան, գլխավոր մասնագետներ՝ Արամ Սահակյան, Արմինե Սարգսյան, Արթուր Գևորգյան, ավագ մասնագետ՝ Ալբերտ Բաղդասարյան, մասնագետ՝ Անի Սահակյան։
Անտառային քաղաքականության վարչությունը՝ 
Մշակում է իրավական ակտերի նախագծեր, ծրագրեր, ռազմավարություններ և ներկայացնում է շահագրգիռ գերատեսչություններ, այնուհետև հավաքագրում է կարծիքները, կատարում է համապատասխան փոփոխությունները և լրացումները ու ներկայացնում է Վարչապետի աշխատակազմ,
Մասնակցում է անտառային ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, ներկայացված հաշվետվությունների, նախատեսվող և իրականացվող ծրագրերի վերաբերյալ կարծիքի տրամադրման գործընթացին,
Մասնակցում է անտառային ոլորտում շրջակա միջավայրի պահպանության բնագավառում պետական ծրագրերի մշակման և բյուջետային գործընթացի իրականացման աշխատանքներին,
Ներկայացնում է առաջարկություններ անտառային ոլորտի բարեփոխումների իրականացման վերաբերյալ,
Քննարկում է այլ գերատեսչություններից ներկայացված նախագծերը, ծրագրերը, անտառների և անտառային հողերի՝ ըստ նպատակային նշանակության դասակարգելու վերաբերյալ առաջարկությունները և ներկայացնում է կարծիք,
 Ուսումնասիրում է անտառկառավարման պլանների նախագծերը, ներկայացնում է կարծիք և սահմանված կարգով մշակում է հրամանի նախագիծ, 
Անտառային ոլորտի մասով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող բաժինների և կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի մշակման գործընթացին,
Ուսումնասիրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացված դիտարկում-ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվությունները և անհրաժեշտության դեպքում Անտառային կոմիտեից պահանջում է բացատրություն,
Հավաքագրում է անտառային խախտումների վերաբերյալ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տվյալները, ամփոփում, վերլուծում և ներառում է ամփոփ տեղեկանքում, 
Ուսումնասիրում է ներկայացված անտառավերականգնման և անտառապատման ծրագրերը և ներկայացնում կարծիք, 
Ներկայացնում է մասնագիտական կարծիք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության շրջանակներում ներկայացված հայտերի վերաբերյալ,
Ուսումնասիրում է քաղաքացիների կողմից ներկայացված բողոքները, դիմումները և սահմանված կարգով պատասխանում դիմումատուներին։