Հունվարի 5-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։
Ժամը 12:30-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 124 հրշեջ-փրկարար, Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության, «Դիլիջան» ազգային պարկի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ:
Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են. հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով։
Նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկույթ, մացառուտ և թափուկներ։
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:32-ին:
ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայություն/Ecopatrol service of the MOE of RA
ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia