Այսպիսով՝ անցնող շաբաթվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ՝
«Դիլիջան» ազգային պարկում
Գիտության բաժնի աշխատակիցները #էկոկրթության շրջանակում դասընթաց-սեմինար են կազմակերպել Դիլիջանի պետական քոլեջի «Զբոսաշրջություն» մասնագիտությունն ընտրած ուսանողների համար:
Քոլեջի հետ հետագա համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։
-Հայաստանի բնության պետական թանգարանում
Կազմակերպվել է ֆինն և չեխ փորձագետների աշխատանքային այցը «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի շրջանակներում։
Քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր ուղիները։
- «Արփի լիճ» ազգային պարկում
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության սկիզբ է դրվել։ Վարչական շենքի և Ղազանչիի այցելուների կենտրոնի բակերում փոքր ծառատունկ է կազմակերպվել։
Էկոկրթության շրջանակում հյուրընկալվել են Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտներն և ուսուցիչները։ Հյուրերին ներկայացվել է ազգային պարկի կենսաբազմազանությունը, կազմակերպվել է թռչնադիտարկում, դպրոցականները պարկի աշխատակիցների հետ հաշվել են գետի ծախսը։
«Արևելյան» տեղամասի պետ Սամվել Ղազարյանը նախարարությունում մասնակցել է «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի ֆինն և չեխ փորձագետների հետ ուսուցողական սեմինար-քննարկմանը։
- «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ում
Տնօրենի ժանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանն ընդունել է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» հայ-գերմանական ծրագրի գործընկեր Գերմանիայի դաշնության Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի և ծրագրի ղեկավար դոկտոր Կառստեն Ռինկեին և ծրագրի համակարգող Մարտին Շուլցին։
Քննարկվել են SEVAMOD ծրագրի շարունակման հետագա քայլերը և ուղղությունները, GIZ EU4SEVAN ծրագրի շրջանակում մոնիթորինգի կարողությունների զարգացման և հայեցակարգի մշակման հարցերը։