Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը և Երևանի բուսաբանական այգին համատեղ կիրականացնեն «Բնության դեսպաններ» խորագրով բնապահպանական ցուցահանդես:
«Բնության դեսպաններ» ցուցահանդեսի նպատակն է համախմբել բնապահպանական կրթություն իրականացնող կազմակերպություններին և դպրոցներին՝ ստեղծելով համագործակցության հարթակ ապագա նախաձեռնությունների համար։
էքսպոյի տաղավարներում կողք կողքի իրենց նախագծերն են ցուցադրելու մրցութային կարգով ընտրված 15 դպրոց Երևանից և ՀՀ մարզերից, ինչպես նաև բնապահպանական կրթություն իրականացնող շուրջ 10 կազմակերպություն։
Միջոցառման ամբողջ ընթացքում կլինեն բացօթյա դասընթացներ, վարպետաց դասեր, բնապահպանական տարբեր թեմաներով սեմինարներ և գործնական աշխատարաններ:
Հունիսի 1-ին Երևանի բուսաբանական այգում մուտքն անվճար է։
Ընտրված դպրոցները`
- Նոր Գեղիի Յու. Երիցյանի անվան N2 միջնակարգ դպրոց
- Երևանի Սամվել Հովսեփյանի անվան թիվ 116 հիմնական դպրոց
- Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց
- Երևանի հ. 45 հիմնական դպրոց
- Նոր Կյանքի միջնակարգ դպրոց
- Երևանի հ. 156 հիմնական դպրոց
- Ավետիսյան դպրոց
- Գետաշենի միջնակարգ դպրոց
- Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց
- Ողջաբերդի միջնակարգ դպրոց
- Արթիկի N6 հիմնական դպրոց
- Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց
- Դիլիջան N2 դպրոց
- Լճավանի Ա.Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց
Տաղավարով հանդես եկաղ կազմակերպությունները.
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia
- UNDP in Armenia
- NABU Armenia
- GIZ Armenia
- WWF Armenia
- Fund for Armenian Relief, Inc
- Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets
- ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities
- OmniPonics NGO
- Շրջակա միջավայր և առողջություն ՀԿ/Environment and Health NGO