ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.07.2023
Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի համակարգող խորհրդի նիստը

 Ս.թ. հուլիսի 12-ին կայացավ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի թվով 5-րդ «Համակարգող խորհրդի նիստը», որին ներկա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը,   ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, EU4Sevan ծրագրի  ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ էկոնոմիկայի նախարարություններից, ինչպես նաև ծրագրի իրականացնող թիմի անդամները:
Նիստի հիմնական քննարկման առարկան էր համակարգող խորհրդի կողմից իրականացվելիք հետագա աշխատանքները, ինչպես նաև ամփոփել նախորդ երկու տարիներին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները: 
Նիստը մեկնարկել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի ողջույնի խոսքով, որպես ծրագրի համակարգող խորհրդի համանախագահ։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և անդրադարձել ծրագրի ընթացքին և առկա մարտահրավերներին. «Հաշվի առնելով Սևանա լճի և դրա առափնյա գոտու բնապահպանական, սոցիալական, տնտեսական գործառույթների համալիր ու միասնական պլանավորման և  իրականացման անհրաժեշտությունը, մենք չափազանց կարևորում ենք EU4Sevan ծրագիրը և դրա առանձին բաղադրիչների արդյունավետ իրականացումը։ Ծրագրի իրականացումը օգնում է մեզ բացահայտել Սևանա լճի ներուժը, ինչպես նաև համադրել դրա  շուրջ առկա օրակարգերն ու տեսլականները»։
Ողջույնի խոսքին միացավ նաև ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար և EU4Sevan ծրագրի համակարգող խորհրդի մյուս համանանախագահ Ֆրանկ Հեսսը: Պարոն Հեսսը վերհիշեց Սևանա լիճ իր վերջերս կատարած այցը, որը տեղի էր ունեցել EU4Sevan ծրագրի շրջանակում կազմակերպված «Պատասխանատու եմ Սևանի համար #4» միջոցառման մասնակցելու նպատակով: «Միջոցառումը հրաշալի օրինակ էր, թե որքան ուժեղ է այս պահին ծրագրի, դրա գործընկերների, ինչպես նաև այլ ոլորտներից ներգրավված ներկայացուցիչների և համայնքի բնակիչների միջև համագործակցությունը: Ավելին, միջոցառումը ցույց տվեց տարբեր շահագրգիռ կողմերի միջև համագործակցության արդյունավետությունը։ Հուսով եմ՝ այսօր մենք կքննարկենք մեր հետագա քայլերն և կունենանք արդյունավետ քննարկում»:
ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերն նշեց. «Ծրագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի և կարևոր է ընդունել դրա նշանակալի հաջողությունը։  Այնուամենայնիվ, այս փուլը նույնպես շատ կարևոր է մեր ձեռքբերումների երկարաժամկետ կայունությունն ապահովելու համար: Կցանկանայի նաև ընդգծել EU4Sevan ծրագրի շրջանակում ստեղծված Սևանա լճի պահպանության հարթակի մասին, որը իրականություն դարձավ Գեղարքունիքի մարզի բնակիչների, մասնավոր հատվածի և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ջանքերով: Այս նախաձեռնությունն արդեն տվել է խոստումնալից արդյունքներ, քանի որ շահագրգիռ կողմերը ակտիվորեն ներգրավված են համատեղ պլանավորման և հետագա ծրագրերի իրականացման մեջ: Բոլոր ներգրավված կողմերի ցուցաբերած սեփականատիրության և խանդավառության ուշագրավ մակարդակը իսկապես ոգեշնչող է»:
«Ուրախ եմ միանալ խորհրդի նիստին, քանի որ այն մեզ հնարավորություն է տալիս դուրս գալ մեր ամենօրյա աշխատանքային առօրյայից և կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես ենք մենք համագործակցում և աշխատում որպես մեկ թիմ: Որպես ՄԱԶԾ-ի ներդրում, ցանկանում եմ նշել, որ մենք զգալի առաջընթաց ենք գրանցել ծրագրի ընդհանուր նպատակներին համապատասխան: Ազգային պարկի կառավարման պլանը ներկայումս ընթացքի մեջ է և նախատեսվում է ավարտել մինչև 2023 թվականի վերջը: Սևանա լճին առնրվող հարցերին, պետք է նշել այն փաստը, որ դրանք պահանջում են միջոլորտային համագործակցություն: Ուշագրավ է նաև այն, որ մենք ընդգծենք տարբեր շահագրգիռ կողմերի, գործընկերների և կառավարական գերատեսչությունների համակարգումը այս խնդիրների արդյունավետ կառավարման գործում: Եկեք համախմբվենք և իրական ազդեցություն ունենանք այս ընդհանուր նպատակների ուղղությամբ մեր ջանքերով», - հավելեց ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Հանդիպումը շարունակվեց EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելի և ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի EU4Sevan ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանի ծրագրի ձեռքբերումներն ու առկա խոչընդոտները վերաբերյալ ներկայացմամբ, որին հաջորդեց քննարկումը:  Հանդիպման նպատակի առնչությամբ ծավալվեց քննարկում, մտքերի փոխանակություն, արծարծվեցին ծրագրի ձեռքբերումներն և գործառույթներին, կառավարման և աշխատանքի կազմակերպման հայեցակարգը, իրականացվող գործողությունների  իրականացման ապահովության մեխանիզմներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: