05.06.2025
Հունիսի 5-ը ողջ աշխարհում նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր
Հունիսի 5-ը ողջ աշխարհում նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր՝ հիշեցնելով մեզ, որ շրջակա միջավայրը պարզապես մեր կենսամիջավայրը չէ, այլ մեր պատասխանատվությունն ու ապագան։
Այս խորհրդանշական օրը ևս մեկ անգամ հրավիրում ենք բոլորիդ՝ միանալու մի նախաձեռնության, որը միավորում է տեխնոլոգիան, քաղաքացիական մասնակցությունը և բնապահպանական մտածողությունը։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից գործարկվել է նոր հարթակ` www.treeme.am
Treeme-ը ծառատնկման թվային հարթակ է, որը թույլ է տալիս ցանկացած քաղաքացու կամ կազմակերպության դառնալ ծառատունկի գործընթացի մասնակից՝ անկախ գտնվելու վայրից կամ զբաղվածությունից։
Ի՞նչ է տալիս ձեզ Treeme-ը.
- Ընտրում եք մարզը,
- Ընտրում եք ծառատեսակը,
- Տնկում եք ծառ՝ հեռավար, բայց իրական ձևով,
- Ստանում եք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ վստահելի և վերահսկելի գործընթացի համար,
- Եվ հետևում եք՝ ինչպես է ձեր փոքր ներդրումը դառնում մաս մեծագույն պատկերի։
Այսօր լավագույն օրն է միանալու։
Տնկե՛ք ձեր ծառը։ Թողե՛ք ձեր կանաչ հետքը: