25.09.2024
ԱԺ հանձնաժողովում քննարկվել են էկոպարեկային ծառայության գործունեությանն առնչվող հարցեր
Աժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում երեկ՝ սեպտեմբերի 24-ին հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի հետ։ Քննարկվել են ՇՄՆ էկոպարեկային ծառայության գործունեությանն առնչվող ընթացիկ հարցեր:
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են նաև հանձնաժողովի պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Սերգեյ Բագրատյանը։