12.07.2023
Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է Էկոկրթական բաց դաս
Հարգելի՛ քաղաքացիներ
Օձերի ակտիվացման շրջանը հաշվի առնելով՝ Շրջակա միջավայրի նախարարությունը ս.թ. հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայաստանի բնության պետական թանգարանում (ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 34 շենք) կազմակերպում է Էկոկրթական բաց դաս, որի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, սողունաբան Լևոն Աղասյանը կտեղեկացնի, թե ինչպե՞ս կարելի է տարբերել թունավոր ու ոչ թունավոր օձերին, ի՞նչ պետք է անել օձերի խայթոցից խուսափելու համար, խայթոցի դեպքում ինչպե՞ս վարվել, ի՞նչ չանել և, իհարկե, ինչպե՞ս օգնություն ցուցաբերել։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել՝ աշխատանքային ժամերին զանգահարելով +37411 818 559 հեռախոսահամարով։
Մուտքն ազատ է: