ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.02.2025
Քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության կատարման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:
Ռազմավարությունը սահմանված է 46 միջոցառումից: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավման ուղղությամբ իրականացվել են ազգային մակարդակում ԱՌԿ օրենսդրության բարելավման, աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման համակարգի ձևավորման, հետաղետային կարիքների գնահատման և վերականգնման գործընթացների շրջանակի զարգացման, քաղաքաշինության ոլորտում ԱՌԿ պահանջների ներառման, Կլիմայի փոփոխության հարմարվողականության և կենսաբանական վտանգների ուղղությամբ տեղական մակարդակում ԱՌԿ գործընթացների արդյունավետության բարձրացման աշխատանքներ: Համայնքներում, կրթօջախներում և առողջապահական հաստատություններում իրականացվել են ԱՌԿ պլանների ներդրման և կարողությունների մեծացման, զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերում ԱՌԿ բաղադրիչների ներառման աշխատանքներ:
ԱՌԿ տեխնոլոգիահենք համակարգի շարունակական բարելավման ուղղությամբ իրականացվել են կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունների զարգացման, սելավային ռիսկերի կառավարման կարողությունների հզորացման, աշխարհագրական տեղեկատվական համակարգի հենքի վրա քաղաքների աղետներին դիմակայելու մակարդակի բարձրացման աշխատանքներ: ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում ներդրվել են նոր մասնագիտություններ (կրթական ծրագրեր): Ագարակ և Մեղրի քաղաքային բնակավայրերում իրականացվել է սեյսմիկ ռիսկի գնահատում:
Մանրամասն՝ https://shorturl.at/bjxay 
ՀՀ կառավարություն