ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.02.2021
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հանդիպել է նորաձևության և դիզայնի ներկայացուցիչների հետ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը  հանդիպել է նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ի կողմից նախաձեռնած  «ՓՄՁ-ներին աջակցություն և հայկական տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի վերաբերյալ հանդիպում է անցկացրել ծրագրի պատասխանատուների հետ։ 
Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամ»-ի (GGF) կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։ Ծրագրի հիմանական միջազգային գործընկերներն են Eco-Age և Fashion Scout բրիտանական կազմակերպությունները: 
Ծրագիրն աջակցում է ոլորտին հետևյալ երեք ուղղություներով
Մասնագիտական և բիզնես կարողությունների զարգացում՝ նորաձևության բիզնեսի կառավարում, էկո-նորաձևություն և էկո-արտադրություն, բրենդինգ, PR և միջազգայնացում, ֆինանսական պլանավորում, նորարարության և նոր արժեքի ստեղծում, արտադրություն և իրացում, և այլն:
Գործարար կապերի ստեղծում` միջազգային շուկա ներթափանցելու և նոր աշխատատեղեր ստեղծելու գործընթացը արագացնելու նպատակով:
Կայուն արտադրության վերամշակման մոդելի ստեղծում տեքստիլ արտադրողների հետ համագործակցության միջոցով:
Ուսումնասիրելով միջազգային լավագույն գործառույթների ներդրման հիմքերն ու կիրառումը Հայաստանի տեքստիլ ոլորտի արտադրողների շրջանում, ինչպես նաև Էկո-նորաձևություն, մատակարարման շղթայի և էկո-կայունության փորձը՝ մշակվում է ոլորտում կայուն էկո-համակարգ ստեղծելու Ճանապարհային քարտեզ:
Հաշվի առնելով որ պետությունը կարևոր դեր ունի ոլորտում թափոնների ճիշտ կառավարման, էկո-արտադրությանը աջակցելու, խթանելու և բնապահպանական ու այլ ռիսկերը նվազեցնելու գործում՝ առաջարկվում է.
Մշակել/բարելավել տեքստիլ ոլորտում գործող իրավական ակտերը, կանոնակարգերը, ստանդարտները՝ օգտագործելով էկո-կայուն համակարգի ներդրման վերաբերյալ միջազգային լավագույն փորձը/գործառույթները, որպես տեքստիլ ոլորտի զարգացման  կարևոր միտում: 
Էկո-կայուն համակարգ ստեղծելու և թափոնների վերամշակումը ճիշտ կազմակերպելու  նպատակով անհրաժեշտ է ներառել թափոնների սորտավորումը որպես պահանջ:
Ստեղծել նոր կամ նպաստել ներկայումս գործող թեստավորման, սերտիֆիկացման լաբորատորիների արդիականացմանը, ինչը հնարավորություն կտա համապարփակ վերահսկողություն իրականացնել ներկրվող հումքի և պատրաստի արտադրանքի նկատմամբ։ 
Պետության կողմից աջակցություն ստանալ հատկապես տեքստիլ թափոնների վերամշակում կազմակերպելու համար  ստեղծվող ընկերություններին։