ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.11.2024
COP16-ի նախագահ Սուսանա Մուհամադն իր շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքներն է հղել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին

Կոլումբիայի շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարար, COP16-ի նախագահ Սուսանա Մուհամադն իր շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքներն է հղել Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը և պատվիրակության ղեկավար Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին` քվեարկության արդյունքում հաղթանակ տանելու և Կողմերի հաջորդ համաժողովը Հայաստանում հյուրընկալելու առթիվ։ 
Ի պատասխան Արա Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել տիկին Մուհամադին ջերմ ընդունելության և կամային ու արդար որոշումներ կայացնելու համար։ 
Նախարարի տեղակալը #cop16-ի նախագահին հրավիրել է Հայաստանի Հանրապետություն:
Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (CBD) կողմերը Կոլումբիայում քվեարկեցին Կողմերի հաջորդ համաժողովի (COP) օգտին, որը տեղի կունենա 2026 թվականին Հայաստանում։ Ընտրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև էր։ Հայաստանը հաղթեց 123-ից 65 ձայնով գաղտնի քվեարկությամբ։