ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.05.2024
(COP15) նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրավերով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի գլխավորած պատվիրակությունը։
Այցի շրջանակում մայիսի 14-ին կազակերպվել է «Միավորված՝ հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է» խորագրով համաժողովը, որից հետո պատվիրակությունն այցելել է «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարան, որտեղ ծանոթացել են իրականացվող աշխատանքներին, ծառատեսակներին, քննարկել ՊՈԱԿ-ի արտադրական հնարավորությունները և Հայաստանում անտառապատ տարածքների ավելացման և անտառտնկման ծրագրերի շրջանակում համագործակցելու հնարավորությունները։
Տնկարանում շրջայցից հետո COP15 նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը  տնկել են անվանական ծառեր։