ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.10.2025
Բնության պահպանության միջազգային միության Բնապահպանության համաշխարհային կոնգրեսի շրջանակում հնարավորություն եղավ հանդիպել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերի հետ

Բնության պահպանության միջազգային միության (#IUCN) Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին Շրջակա միջավայրի նախարարության մասնակցության շրջանակում հնարավորություն եղավ կրկին հանդիպել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերի հետ։ Նախարար Համբարձում Մաթևոսյանը քննարկել է 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (#COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Կրկին կարևորեց միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության և համատեղ ջանքերի ուժեղացումը՝ համաժողովի բարձր մակարդակով կազմակերպման և արդյունավետ անցկացման նպատակով։ Առաջիկայում նախատեսվում է տիկին Շոմեյքերի այցը Հայաստան, որի ընթացքում կկայանան հանդիպումներ պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ #COP17-ի նախապատրաստական աշխատանքների համակարգման և համագործակցության խորացման ուղղությամբ։