ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.06.2024
Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը ընտրվել է նորաստեղծ Կորուստ և վնաս հիմնադրամի խորհրդի անդամ

Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային երկրների խմբի կողմից ընտրվել է նորաստեղծ Կորուստ և վնաս հիմնադրամի խորհրդի անդամ
2024 թվականի հունիսի 3-ից 13-ը Գերմանիայի Բոնն քաղաքում կայացած ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» Կոնվենցիայի համաժողովի գիտական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի և իրականացման օժանդակ մարմնի (SB 60) վաթսուներորդ նստաշրջանում  կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային երկրների խմբի կողմից ընտրվել է նորաստեղծ Կորուստ և վնաս հիմնադրամի խորհրդի անդամ։
Հիմնադրամը լիազորված է ապահովվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ  կլիմայի փոփոխության հետևանքով առավել տուժած զարգացող երկրների կարիքների 
-արձագանքմանը (ինչպիսիք են մարդկային կյանքերի կորուստը, ենթակառուցվածքների և շինությունների վնասը, գույքի և բերքի կորուստը, ինչպես նաև էկոհամակարգերի վատթարացումը),
-վերականգնմանը,
-միջնաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունների վերացմանը,
ինչպես նաև նախատեսվում է մարդասիրական  ֆինանսական աջակցության տրամադրում աղետից անմիջապես հետո։ 
Այս պահին հիմնադրամին վճարումների հանձնառություն են ստացել մի շարք երկրներ, ընդհանուր առմամբ 661 մլն ԱՄՆ դոլլարի չափով։ 
Հիմնադրամի մասին առավել մանրամասն https://unfccc.int/loss-and-damage-fund-joint-interim  հղումով։