ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.09.2023
Նախարար Հակոբ Սիմիդյանը Կանադա այցի ընթացքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչների հետ

Նախարար Հակոբ Սիմիդյանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) ծրագրերի կառավարիչ Էրսին Էսենի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) ծրագրերի կառավարչի հետ քննարկվել է «Հայաստանում hողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի իրականացման ընթացքը, որը հաջողությամբ ներկայացվել է ԳԷՀ-ի քարտուղարության վերջնական հաստատմանը։
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն իր համագործակցությունը ՀՀ Կառավարության, մասնավորապես՝ Շրջակա միջավայրի և Էկոնոմիկայի նախարարությունների հետ սկսել է գրասենյակի հիմնումից շատ ավելի վաղ՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ վտանգավոր թափոնների կայուն կառավարման և առավել մաքուր արտադրությունների խթանման։
Հայաստանը սահմանել է էներգիայի ընդհանուր սպառման մեջ արևային էներգիայի մասնաբաժինը մեծացնելու հավակնոտ նպատակ՝ մինչև 2025 թվականը հասնելու բնակչության կողմից սպառվող էներգիայի 26 տոկոսը վերականգնվող աղբյուրներից արտադրմանը։ ՄԱԱԶԿ ձգտելու է աջակցել Հայաստանին՝ արդյունաբերության մեջ էներգաարդյունավետության գործելակարգերի և վերականգնվող էներգիայի օգտագործմանը, հատկապես ՓՄՁ-ների կողմից, դրանց մրցունակությունը խթանելու և օրգանական հանածո վառելիքից կախվածությունը կրճատելու համար, քանի որ ջերմոցային գազերի արտանետումների ամենամեծ աղբյուրներից մեկը արդյունաբերությունն է։ Կարողությունների հզորացման միջոցառումները ճանապարհ կբացեն «ավելի կանաչ» գործելակարգերի առաջընթացի։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտի հարցերի ավելի լայն շրջանակ։