ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.09.2025
Շարունակվում են քննարկումները 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են քննարկումները Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել իրենց առաջարկություններով ու դիտարկումներով՝ նախատեսվող ծրագրերի իրականացման և ծախսերի նախատեսման վերաբերյալ:
Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է ոլորտային քննարկումներ իրականացնել Ֆինանսների նախարարության հետ, նախագիծն ավարտուն տեսքի բերելու համար: