ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.06.2025
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նախարարության 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվությունը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվությունը:
Շրջակա միջավայրի նախարարության հիմնական ծրագրի 32 միջոցառման համար 2024 թվականի հաստատված բյուջեն կազմում էր մոտ 9,8 մլրդ դրամ, իսկ ճշտված բյուջեն՝ 11,1 մլրդ դրամ, որը պայմանավորված է մոտ 1.4 մլրդ դրամի չափով դրամաշնորհային ծրագրերի ներառմամբ։ Փաստացի ծախսը միայն ՀՀ պետական բյուջեից հատկացումների մասով (առանց միջազգային դրամաշնորհային ծրագրերի) կազմել է 8.8 մլրդ դրամ կամ 90.9 %, իսկ դրամաշնորհային ծրագրերով՝ 9.3 մլրդ դրամ՝ ապահովելով 83.9% կատարողական ցուցանիշ։
- Էկոպարեկային ծառայության պահպանման ընթացիկ ծախսերի համար հատկացվել է 2.3 մլրդ. դրամ, իսկ 511.8 մլն դրամ կապիտալ ծախսերից փաստացի կատարողականը կազմել է 175,3 մլն դրամ կամ 34.3%, որն ուղղվել է Սյունիքի մարզային վարչության 3 տեղամասերի վերանորոգման, կահավորման և տեխնիկական վերազինմանը։ թերակատարումը պայմանավորված էր 22 հատուկ տրասպորտային միջոցների մատակարարումների հետաձգմամբ, որոնք արդեն իսկ ձեռք են բերվել այս տարի՝ ներքին վերաբաշխումների միջոցով։
- Նախարարության ներքո գործող 10 ՊՈԱԿ-ի փաստացի ֆինանսավորումը պետական բյուջեից կազմել է շուրջ 3.1 մլրդ դրամ, իսկ ձեռնարկատիրական գործունեությունից մուտքերը 2023 թվականի համեմատ աճել են շուրջ 380.0 մլն դրամով կամ շուրջ 15%-ով՝ կազմելով շուրջ 3.0 մլրդ դրամ։ Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմամբ զբաղվող ՊՈԱԿ-ների և  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ընդհանուր կնքվել է 73 պայմանագիր,  որոնց ներդրումային ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 10.5 մլրդ դրամ:  
- 2024 թվականի վարձակալական վճարներից տարեկան ֆինանսական մուտքերը 2023 թվականի 379.0 մլն. դրամիհամեմատ աճել են մոտ 41%՝ կազմելով 534.2 մլն.դրամ։
- Մշակվել է բնության հատուկ պահպանվող տարածքների, պետական անտառների և անտառային հողերի օգտագործման տրամադրման մեկ միասնական ընթացակարգ, որով սահմանվել են ներդրումային ծրագրերի իրականացման պարտադիր միջոցառումներ, ծրագրերի գնահատման նոր հստակ չափորոշիչներ և մեթոդներ:
- 2024 թվականին իրականացվել են 337.4 հաանտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ։ Աճեցվել է 677480 հատ փակ արմատային համակարգով տնկանյութ, հիմնադրվել՝ 9 հա տնկարան(2023 թվականին՝ 8 հա): Հարկ է նշել, որ 2024 թվականին իրականացվել են նաև 495.42 հա նախորդ տարիներին տնկված անտառների լրացման աշխատանքներ։ Անտառամերձ բնակավայրերի թվով 7473 շահառուի տրամադրվել է ընդհանուր շուրջ 41 842,7 խմ պահեստային թափուկ վառելափայտ։ Անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքների համար նախատեսված 839.6 մլն. դրամն ամբողջությամբ նպատակային իրացվել է։ 2023 թվականին այս միջոցառման մասով հատկացվել էր 665.6 մլն.դրամ։
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասով համար հաստաված բյուջեն կազմում էր 1.3 մլրդ դրամ, իսկ ճշտված բյուջեն՝ 494.2 մլն դրամ, փաստացի կատարողականը՝ 100%։
- «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ծկնաբուծության զարգացման հիմնադրամին» 2024 թվականի ճշտված բյուջեով հատկացված 495.7 մլն դրամն ամբողջությամբ ծախսվել է։
2024 թվականին լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի շուրջ 87 300 հատ ամառային և            302 000 հատ գեղարքունի ենթատեսակների մանրաձուկ՝ (2023 թվականին  231 732 հատ գեղարքունի տեսակի մանրաձուկ, Այս տարի արդեն իսկ բաց է թողնվել 38 800 հատ ամառային և 36 000 հատ գեղարքունու մանրաձուկ, մինչև տարեվերջ նախատեսվում է Սևանա լիճ բաց թողնել ավելի քան 520 000 հատ մանրաձուկ։ Հաջորդ տարվանից բացթողնվող մանրաձկան քանակը նախատեսվում է հասցնել տարեկան ավելի քան 1 մլն հատի:
- Աշխատանքներ են իրականացվել Սևանա լճում եզակի և էնդեմիկ համարվող Սևանի կողակի պոպուլյացիայի վերականգնման ուղղությամբ։ Հավաքվել է ծնողական կազմի 2000 առանձնյակ, որը հիմք կհանդիսանա 2025 թվականից վերարտադրության իրականացման համար։
 -Բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում ծրագրի շրջանակներում «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի իրականացման համար թվով 5 համայնքի՝ Գյումրի, Կապան, Ալավերդի, Ստեփանավան, Արարատ հատկացվել է 271.3 մլն.դրամ:
2025 թվականի համար հաստավել են ավելի քան 1.0 մլրդ  դրամի շրջանակներում բնապահպանական սուբվենցիաներ՝ 15 ազդակիր համայնքում բնապահպանական և առողջապահական միջոցառումների իրականացման նպատակով։